ԱՄՆ-ում ոստիկանությունը ուսանողի է ձերբակալել նրա համար, որ նա   Black Lives Matter («Սեւամորթների կյանքը կարեւոր է») ցույցի է եկել գորիլլայի դիմակով եւ մասնակիցներին բանան է բաժանել, հայտնում է  Breaking 911-ը: 

Միջադեպը տեղի է ունեցել Թեննեսիի նահանգում: 18-ամյա Տրիստան Ռետտկեն ոստիկանությանը խոստովանել է, որ ուզում էր սադրել բողոքի ցույցի մասնակիցներին: Դրա համար նա բանան է գնել, լցրել կոնֆեդերատների դրոշով պարկը, գորիլլայի դիմակ է դրել եւ եկել է բողոքի ակցիայի: Նրան «մարդկային իրավունքները ոտնահարելու» մեղադրանք է ներկայացվել: