Շվեդիայի Լունդսկի համալսարանի հետազոտողները 3D մոդելավորման օգնությամբ վերականգնել են   Վեզուվի հրաբխի ժայթքումից ոչնչացած հինհռոմեական Պոմպեյի տներից մեկի արտաքին տեսքսն ու ինտերիերը, հայտնում է Life-ը։

Քաղաքային օկրուգի ավերակները սկանավորվել են 2011-2012 թթ աշխատանքների ընթացքում։ Հիմա արդեն ստեղծվել են առաջին մոդելները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր քաղաքի բնակիչների կյանքը մինչեւ հրաբխի ժայթքումը։ Վերստեղծված տներից մեկի ներսում կարելի է տեսնել լողավազաններ, արձաններ։ Գիտնականները վստահ են, որ առանձնատունը հարուստ քաղաքացիներից մեկին էր պատկանում, դրա համար էլ դրանով հնարավոր չէ պատկերացում կազմել բնակչության մեծ մասի կենսապայմանների մասին։

Նոր տեխնոլոգիաների եւ ավանդական մեթոդների համակցության շնորհիվ հետագայում հնարավոր կլինի Պոմպեյը ավելի ճշգրիտ ու մանրակրկիտ նկարագրել, քան առաջ էր հնարավոր, նշում են Լունդսկի համալսարանի մասնագետները։