ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը ու Հիլարի Քլինթոնը միասին «կատարել» են «Կեղտոտ պարեր» ֆիլմի սաունդթրեքը։ Տեսահոլովակը հրապարակվել է ReChemical –ի YouTube ալիքով։

Տեսահոլովակի հեղինակները I've Had The Time of My Life երգը տեղադրել են ընտրապայքարի մասնակիցների միջեւ տեղի ունեցած բանավեճի մի հատվածի վրա։ Մեկ օրում տեսահոլովակը ավելի քան 600 հազար դիտում է հավաքել։

Թեկնածուների ելույթի նման մեկնաբանությունով հիացած հանդիսատեսը շնորհակալություն է հայտնել տեսահոլովակի հեղինակներին տաղանդավոր աշխատանքի համար, հայտնում է Lenta.ruhttps://lenta.ru–ն։