ԱՄՆ-ի Մեծ լճերի ջրերում «ուրվական-նավ» է հայտնվել: YouTube-ում օգտատեր Ջեյսոն Ասելինը հոլովակ է տեղադրել, որում երեւում են նավ հիշեցնող ինչ-որ բանի ուրվագծեր:

FoxNews-ը հայտնում է, որ հոլովակն ավելի քան 1.5 մլն մարդ է դիտել: Օգտատերերից ոմանք հակված են կարծելու, որ դա պատրանք է, ոմանք էլ չեն բացառում, որ դա իսկապես նավերից մեկի ուրվականն է, որը խորտակվել է Մեծ լճերում: Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Մեծ լճերի ջրերում 6 հազարից ավելի նավեր են կործանվել: