Հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների Խորհրդի, պաշտպանության նախարարների Խորհրդի, Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների Կոմիտեի համատեղ նիստը (ֆոտոռեպորտաժ):

ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել են Հայաստանի արտաքին գործերի, պաշտպանության նախարարներն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Նիստին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի արդյունքներով 31 փաստաթուղթ է ստորագրվել:

ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին: