ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 17-ին մեկնարկել է արտահերթ նիստը։

Նիստում քննարկվելու են Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որոնցով առաջարկվում է նկարահանել եւ օնլայն ռեժիմով ցուցադրել ընտրատեղամասերում ընտրությունները։ Առաջարկվում է նաեւ հրապարակել քվեարկածների ցուցակները։ Ընդդիմության կարծիքով դա իշխանությանը կխանգարի օգտագործել երկրից բացակայող կամ  մահացած քաղաքացիների ձայները։

Առաջարկվում է քննարկել ներքին տեղեկությունների փոխանցման, ֆինանսական բուրգեր կազմակերպելու  համար պատիժ սահմանելու, մասնագիտական սխալների համար նոտարների պատասխանատվության  մասին օրինագծերը։