Նյու Յորքի մետրոյի կայարաններից մեկում հայտնվել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի արձանը։ Նախկին պետքարտուղարին պատկերել են թոփլես, ոտքերի փոխարեն սմբակներով, իսկ ուսերին գցված անձեւանոցի տակից էլ տղամարդ է նայում։ Թե ով է այդ «գլուխգործոցի» հեղինակը՝ դեռ պարզ չէ։
AP գործակալությունը, հիշեցնելով, որ օգոստոսին ԱՄՆ քաղաքների փողոցներում հայտնվել էր մերկ Դոնալդ Թրամփի արձանը, նշում է, որ այն ժամանակ անցորդների արձագանքը բոլորովին այլ էր։ Նրանք բավականությամբ սելֆի էին անում Թրամփի ֆոնին։ Սակայն մերկ Քլինթոնը վրդովեցրել է քաղաքացիների մի մասին։ Նրանցից մեկն այնքան էր վրդովվել, որ գցել է արձանը ու սկսել ոտքերով հարվածել դրան, փորձելով ոչնչացնել։











