Բրիտանուհի Լորա Բաբլը քաղցկեղով հիվանդների միության աջակցության համար տեսաբլեֆ է նկարահանել։ Աղջկա զոհերը եղել են երիտասարդ տղաները, որոնց նա նախապես ժամադրում էր Tinder կայքի միջոցով։ Առաջին ժամադրությանը Լորան ներկայանում էր հարսանեկան զգեստով եւ քողով, փոխանցում է Lenta–ն։
Բաբլի զգեստին նրա երկրպագուների արձագանքը բավականին տարբեր է եղել։ Ոմանք միանգամից փորձել են փախչել, մյուսները փորձել են պատրվակ գտնել եւ հեռանալ ժամադրությունից։ Եղել են նաեւ այնպիսինները, որոնք աղջկան առաջարկել են նորից հանդիպել։ «Ամեն բան նորմալ է, դու պետք է կրես այն, ինչ քեզ դուր է գալիս»,– ասել է երիտասարդներից մեկը։











