Բարաք ու Միշել Օբամաները իրենց վերջին Հելոուինն են տոնել Սպիտակ տանը։ Տոնական միջոցառումների ժամանակ, որոնց հրավիրված էին զինծառայողների ընտանիքները, ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը կատարել են իմպրովիզացված պար ՝ Մայքլ Ջեքսոնի Thriller երգի տակ։

Նրանք նաեւ երեխաներին կոնֆետ են բաժանել։ «Այդ օրը դուք կարող եք ուշադրություն չդարձնել Միշելին ու մոռանալ առողջ սննդի մասին»,- մեջբերում է The Washington Post–ը Օբամային։

ԱՄՆ-ում 2016-ի նոյեմբերի 8-ին նախագահական ընտրություններ են անցկացվելու։ Գործող նախագահ Բարաք Օբաման չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով։ Առաջին տիկինը 2010-ից սկսած քարոզում է առողջ սննդակարգ ամերիկյան դպրոցներում։ Նրա նախաձեռնությամբ ուսումնական հաստատություններում ընդունվել է ծրագիր, որը նախատեսում է սովորողների սննդակարգում ներառել բանջարեղեն, միրջ ու սպիտակուցով հարուստ սնունդ, հայտնում է Lenta-ն։