Paris Las Vegas շենքում, որտեղ կան նաեւ խաղատներ, ռեստորաններ ու խանութներ, նոյեմբերի 3-ի առավոտյան ժամը 9-ից անջատել են լույսը։ Խափանման պատճառն այն էր, որ աշխատողները նկուղում վերանորոգում էին էլեկտրամատակարարման գիծը ու կտրել էին լարը։ Այդուհանդերձ, ամբողջ շենքում տարհանում է հայտարարվել։ Հյուրանոցից դուրս է բերվել  ավելի քան 3 հազար մարդ, այդ թվում անձնակազմը։ 5 վերելակներից փրկել են 11 հյուրերի, որոնք այնտեղ էին մնացել։ Խուճապահար մարդկանցից մի քանիսը աննշան վնասվածք են ստացել։ Երեկոյան մատակարարումը հաջողվել է մասամբ վերականգնել, սակայն մարդկանց այլեւս հյուրանոց չեն վերադարձրել։