Էկվադորցի երաժիշտ Ալեխանդրոն Երեւանի փողոցներում ներկայացնում է իր ազգային երաժշտույթունը: 40-ամյա տղամարդու համար երաժտությունն ապրելակերպ է՝ տարվա ընթացքում հասցնում է լինել մի քանի երկրում եւ մի քանի ամիս մնալով այդ երկրում՝ ներկայացնել իր աշխատանքները. «Երաժշտությունն ինձ համար աշխատանք չի, այլ կյանքիս մի մասնիկը, որով ապրում եմ, շնչում եմ: Ինձ հաճելի է, երբ նվագում եմ, մարդիկ գալիս են, ժպտում են, հավանում են իմ գործերը: Կյանքիս իմաստն է դարձել իմ ազգային երժաշտությունը տարբեր երկրներում ներկայացնելը, այսպիսով թույլ չեմ տալիս, որ մեր երաժշտությունը մոռացվի: Ես երաժշտության հետ ծնվել եմ, ապրում եմ եւ մահանալու եմ երաժշտությունով»,-NEWS.am-ի հետ զրույցոuմա սում է երաժիշտը:
Ալեխանդրոն կարողանում է նվագել տասից ավելի գոր]իքներ, ունի տասնյակ ստեղծագործություններ, որոնք ամբողջ աշխարհում հայտնի եւ սիրված են. «Շրջում եմ բոլոր երկրներում, ներկայացնում եմ իմ ստեղծագործությունները, իմ ազգային երաժշտությունը ու շատ երկրպագուներ արդեն ունեմ, որոնք հասցրել են սիրել ստեղծագործություններս»:
Ալեխանդրոն առաջին անգամ Հայաստան մի քանի տարի առաջ է եկել՝ երաժիշտ ընկերների հետ: Նա հասցրել է սիրել Հայաստանը, հայկական մշակույթն ու անգամ հասցրել ամուսնանալ հայ աղջկա հետ: Կնոջ հետ ծանոթացել է, երբ որպես թարգմանիչ է աշխատել իր եւ ընկերների համար. «Կինս որպես թարգմանիչ էր աշխատում, որից հետո շփվեցինք եւ սիրահարվեցինք: Ամուսնացել ենք, արդեն 3 ամսական երեխա ունենք: Առաջիկայում պատրաստվում եմ իրենց եւս տանել այն երկրներ, որտեղ պատրաստվում եմ գնալ»:











