ՊԵԿ-ը պայքարելու է կաշառակերության դեմ: Այս մասին նոյեմբերի 7-ին խորհրդարանում ասել է ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը:
Հարցին, թե ինչպես է կոնկրետ պայքարելու, Հարությունյանը պատասխանեց. «Ինչպե՞ս եմ պայքարելու: Հենց այդպես էլ պայքարելու եմ: Ամեն հարկային տեսուչ պետք է հասկանա եւ պատկերացնի իր տեղամասում խնդիրները: Եվ եթե ինչ-որ տեղ ստվերային բիզնեսի ռիսկեր կան, ես պետք է այդ մասին իմանամ»,- ասել է նա:
«Ինչու՞: Որովհետեւ դա է պահանջում երկրի շահը: Այս առումով մենք պետության անունից բիզնեսի փայատերերն ենք, նրա շահերի արտահայտողը: Եվ եթե ինչ-որ տեղ ստվերային բիզնես է, որը հարկեր չի վճարում, ես պետք է այդ մասին իմանամ, թե որտեղ է այն: Միայն ժամանակ տվեք: Ինչքա՞ն ժամանակ, քիչ»,- ասել է Հարությունյանը:











