Հովանավորչություն ոչ մեկին չի լինելու. դա բացառվում է: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: 

Հիշեցնենք, նա պաշտոնավարում է հոկտեմբերի 10-ից: Նախկինում՝ շուրջ 17 տարի, աշխատել է գազաբաշխման համակարգում, իսկ 2010-ի դեկտեմբերից դարձավ «Հայռուսգազարդ» (այուհետեւ «Գազպրոմ Արմենիա») ընկերության ղեկավարի աշտոնակատար ապա՝ ղեկավար:

«Այո, երկար ժամանակ բիզնեսում եմ աշխատել, չէի կարո՞ղ բիզնեսում վաստակ ունենալ:  Բիզնեսում աշխատել եմ, բոլոր պրոբլեմներից տեղյակ եմ: Բայց հովանավորչություն չի լինելու: Բացառվում է: Եթե խնդիրներ լինեն, ահազանգեք, դուռս բաց է», - ասաց նա՝ հավելելով, որ ստվերային բիզնեսի դեմ պայքարի երաշխիքը իր վաստակն է որպես անձի:

«Եթե վստահում եք, վստահեք ու պահանջեք», - եզրափակեց նա: