ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համար լայն հնարավորություններ է ստեղծում: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Մեր տարեկան արտադրանքի մեծ մասը, նրա խոսքով, արտահանվում է ԵՏՄ շուկաներ: «Եվ եթե վերլուծենք Հայաստանի եւ մյուս հարեւանների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք ԵՏՄ-ին չեն անդամակցել, ապա կարելի է համոզվել, թե որքան դրական է դա անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա»,- ասել է Սուրեն Կարայանը:
Առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում Հայաստանում ստեղծվելու է նոր ներդրումային ֆոնդ, որն իր ֆինանսական գործիքներով կխթանի հայաստանում ներդրումները, հավելել է նախարարը:











