Դուք ինձ Արկադի Ռայկիննի մենախոսությունից մի դրվագ հիշեցրիք։ Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ–ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ դիմելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին։
Վերջինս իր ելույթում առաջարկել էր բանակին օգնության նոր միջոցներ հատկացնել բանտարկյալների եւ ոստիկանների թվի կրճատման հաշվին։ Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ Հայաստանում արտաքին անվտանգության խնդիրների պարագայում ոստիկանությունը բոլորին հասկանալի դեր է խաղում։ «Ես ուրախ եմ, որ դուք նման գաղափարներով խորհրդարանում փոքրամասնություն եք»,– ասել է նախարարը։











