Համացանցում հայտնվել է տեսահոլովակ՝ 1990-ականներին թողարկված ռեկորդային ավտովազքով Honda Civic-ով։ Հեթչբեքը 402 մետր հեռավորություն հաղթահարել է 7․61 վայկյանում, հեռավորության վերջում բացելով գրեթե 321 կմ/ ժամ արագություն։ Թյունինգային ավտոմեքենան մշակողները հայտնել են, որ դա աշխարհում լավագույն արդյունքն է ստանդարտ շասսիով առաջնահաղորդ մեքենաների համար, փոխանցում է Motor–ը։
Հեթչբեքը, որի ընդհանուր ավտովազքը կազմում է ավելի քան 560 հազար կիլոմետր, ունի Precision ֆիրմայի արտադրության հսկայական տուրբինայով երկուլիտրանոց չորս ցիլինդրանոց շարժիչ։ Շարժիչի հզորությունը 1850 ձիաուժ է։











