«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն արտադրում է կաթնամթերք՝ «Մարիաննա» ապրանքանիշով, շուրջ 20 տարի, իսկ Ռուսաստան ընկերության արտադրանքի արտահանման արգելքը վերաբերվում է զուտ այս ապրանքային նշանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Դուստ Մարիաննա» ընկերությունը:

Հաղորդագրությունում ասվում է.

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Վերջին տարիներին ընկերությունը նախապատրաստվում է արտահանել իր ապրանքատեսականին: Այդ նպատակով մասնակցում է միջազգային մի շարք ցուցահանդեսների եւ ունի արտահանման պայմանավորվածություններ: ՌԴ արտահանելու համար ձեռք են բերվել համաձայնագրեր ռուսաստանյան մի շարք առեւտրային կազմակերպությունների հետ: Արտահանման գործընթացի կազմակերպման ընթացքում հայտնի է դարձել, որ «Մարիաննա» ապրանքանիշը գրանցված է Ռուսաստանում գործող «Дебор» ՍՊԸ կողմից եւ հանդիսանում նրա սեփականությունը, սակայն այն չի զբաղվում կաթնամթերքի արտադրությամբ:

Երեկ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը (արտադրանքի «արգելքի», «ոչնչացման») բոլորովին կապ չունի մեր արտադրանքի որակական հատկանիշների հետ: Ավելին, «Մարիաննա» ապրանքանիշով արտադրանքի ոչ մի խմբաքանակ չի արտահանվել եւ չի վաճառվել ռուսաստանյան շուկայում, հետեւաբար որեւէ արգելքի կամ ոչնչացման մասին խոսք լինել չէր կարող:

Որակական հատկություններով «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքը համապատասխանում է եւ’ Հայաստանի, եւ’ Ռուսաստանի՝ ԵՏՄ, ստանդարտների պահանջներին:

Հավելենք, որ մեր ընկերությունը իրավունք ունի արտահանել իր արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն, բայց առանց իր ապրանքային նշանի (լոգոյի) մակնշման: Արգելքը վերաբերվում է զուտ այս ապրանքային նշանին՝ 

Այս պարզաբանումը կտա այն հարցերի պատասխանները, որոնք անհանգստացրել են մեր սպառողներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՏՄՊՊՀ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ Հայկական «Դուստր Մարիաննա» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ ռուսական «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունները խոչընդոտում են «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից «MARIANNA» ապրանքային նշանով կաթնամթերքների մուտքը ռուսաստանյան շուկա:

ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, ըստ  «Դուստր Մարիաննայի» դիմում-բողոքի, ընկերությունը նախորդ տարի մասնակցել է Մոսկվայում կայացած «WorldFood Moscow» միջազգային ցուցահանդեսին, որտեղ առեւտրային կազմակերպությունների հետ ունեցել է արդյունավետ հանդիպումներ եւ բանակցություններ` իր արտադրանքը ռուսական շուկաներում իրացնելու նպատակով: Սակայն շուտով ռուսական «Дебор» եւ «Ногинский пищевой комбинат» ընկերությունները դիմել են «Դուստր Մարիաննային»՝ նշելով, որ իրենք հանդիսանում են «МАРИАННА» եւ «Marianne» ապրանքային նշանների իրավատերերը եւ  հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով արտադրանք ներկայացնել ռուսական շուկայում:

Ընկերության ներկայացուցիչները պահանջել են նաեւ 10-օրյա ժամկետում հանել առկա ապրանքը ՌԴ խանութներից եւ ոչնչացնել այն, հակառակ դեպքում կդիմեն վարչական, քաղաքացիական եւ քրեական պատասխանատվության մեթոդների:  Նշենք, որ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն դեռեւս 1997-ից զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ եւ մշտապես հանդես է եկել այդ ապրանքանիշով, որը  նաեւ 2007-ին  գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից: