Հայաստանի Հանրապետության վարչապետը hոկտեմբերի վերջին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քայլեր է ձեռնարկում 97 համայնքների տրանսպորտային խնդիրը լուծելու ուղղությամբ:
Այս առնչությամբ, նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետը hոկտեմբերի վերջին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարական տվեց ներկայացնել տրանսպորտային երթուղիներում չընդգրկված համայնքների ցանկը, պարզել պատճառները եւ առաջարկել լուծումներ բոլոր համայնքներում կանոնավոր ուղեւորափոխադրում ապահովելու համար։
«Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ ներմարզային երթուղիներով չսպասարկվող համայնքները 97-ն են: Պատճառները տարբեր են, միաժամանակ կան խոչընդոտներ (անբարեկարգ գյուղական ճանապարհներն ու սակավաթիվ բնակչություն), որոնք շատ համայնքներում ընդհանուր են։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշեց, որ ներմարզային երթուղիները բավական լավ են կազմակերպված հիմնականում հարթավայրային շրջաններում, խոսքը Արարատյան դաշտավայրի եւ Շիրակի հարթավայրի մասին է: Խնդիրները շատ են հատկապես հանրապետության լեռնային շրջաններում:
«Շիրակի մարզում ներմարզային երթուղիներում ներառված չէ 21 համայնք: Դրանք գտնվում են մարզի հյուսիս-արեւմտյան մասում, փոքր համայնքներ են: Այստեղ ոչ թե ճանապարհն է պատճառը, այլ համայնքների բնակչության սակավաթվությունը: Ուղեւորահոսք չլինելու հետեւանքով այդ երթուղիները վնասաբեր են, հետեւապես գրավիչ չեն տնտեսվարողների համար: Ոչ մի փոխադրող ցանկություն չունի վնասով աշխատելով սպասարկել այդ համայնքները»,- ասաց նախարարի տեղակալը: Նա գտնում է, որ այստեղ տրանսպորտի հարցը հնարավոր է լուծել համայնքներին բյուջետային հատկացումներ անելով:
Գեղարքունիքի մարզում չսպասարկվող համայնքները 4-ն են: Այդ համայնքներում բնակությունը սեզոնային բնույթ է կրում: Վաղ գարնանը մարդիկ բարձրանում են սարեր՝ անասուններին արածեցնելու եւ գյուղ են վերադառնում ուշ աշնանը։ Գրեթե բոլորն էլ ապահովված են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով։
Արմավիրի մարզի չսպասարկվող 6 համայնքներում անբարեկարգ գյուղական ճանապարհներից բացի բնակչությունն է սակավաթիվ, ուղեւորահոսքը չի բավարարում փոխադրող ընկերություններին։ Գյուղացիներից շատերն ունեն իրենց մեքենաները, բայց ովքեր սեփական փոխադրամիջոց չունեն, ստիպված են դիմել հարեւան-բարեկամներին։ «Ուսանողներին Հոկտեմբերյան դասի տանելու համար մարդիկ հերթ են սահմանել, սեփական մեքենաներով տանում-բերում են»,- պատմում են գյուղացիները:
Խնդիրն այն է, որ ուղեւորահոսքի պակասը երթուղին դարձնում է ոչ եկամտաբեր, եւ փոխադրող ընկերությունները հրաժարվում են այստեղ աշխատել:
Արարատի մարզի երթուղիներում չընդգրկված 7 համայնքներում եւս պատճառները նմանատիպ են։
Շիրակի մարզում տրանսպորտ չունեցող համայնքները 21-ն են: Դրանք գտնվում են մարզի հյուսիս-արեւմտյան մասում, փոքր համայնքներ են։ Այստեղ երթուղայիններ չեն գալիս ոչ թե ճանապարհի, այլ համայնքների բնակչության քիչ քանակի պատճառով:
Արամ Արսենյանը ներկայացրեց հարցի լուծման նախարարության տեսակետը. «Կառավարությունը բյուջետային նպատակային ֆինանսավորում է իրականացնում այդ համայնքներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պայմանագրեր կնքելու փոխադրող ընկերությունների հետ` փոխհատուցելով նրանց վնասները»:
Տավուշի մարզում 32 չսպասարկվող համայնքներից 25-ը սահմանամերձ գյուղերը նույնպես սակավաթիվ բնակչություն ունեն եւ ուղեւորահոսքի, որոշ տեղերում՝ նաեւ վատ ճանապարհի պատճառով դուրս են մնացել սպասարկումից: Նույն խնդիրը կա նաեւ Վայոց ձորի մարզի սահմանամերձ համայնքներում:
Հաշվի առնելով այս բնակավայրերի ռազմավարական կարեւորությունը՝ նախարարությունն առաջարկում է սպասարկող փոխադրող ընկերություններին ազատել բոլոր տեսակի հարկերից ու տուրքերից:
Նախարարի տեղակալը եւս մեկ տարբերակ է առաջարկում. միջմարզային որեւէ շահութաբեր երթուղի սպասարկելու մրցույթը համակցել մարզային որեւէ ոչ շահութաբեր երթուղու հետ:
Հանրապետության բոլոր համայնքները երթուղային ցանցի մեջ ներառելու նախարարության ծրագիրը պատրաստ է եւ ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը:











