Հնդկացիները հաղթել են. նաթամուղը կանցկացվի նրանց հողերը շրջանցելով: Հյուսիսային  Դաքոտայում նավթատարի շինարարության դեմ բողոքն ավարտվել է հնդկացիական սիու ցեղի եւ էկոլոգիայի ակտիվիստների հաղթանակով: ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսը հետ է կանչել հնդկացիական Սթենդին-Ռոք Սիու  ռեզերվացիայի տարածքով խողովակաշարի անցկացման իր նախնական թույլտվությունը: Ըստ որում, պատրաստ է քննարկել այլընտրանքային երթուղիները, հայտնում է NTDTV-ն: 

Հնդկացիների բողոքին աջակցել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ բնության պաշտպաններ եւ հանրահայտ անհատներ:

Ավելի քան 1700 կմ երկարությամբ եւ գրեթե 4 մլրդ դոլար արժեքով նավթատարի շինարարությունը ղեկավարում է թոխասյան Energy Transfer Partners ընկերությունը: Այն պետք է Բաքենովյան կազմավորումը միացնի Մեքսիկական ծոցի նավթամշակման գործարաններին: