Մոնրեալի կենտրոնում տեղի ունեցած ճանապարհային զանգվածային պատահարը համացանցի օգտատերերի եւ լրագրողների շրջանում կատակների տեղիք է տվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախօրեին Facebook-ում օգտատերերից Willem Shepherd-ի հրապարակած հոլովակը մեկ օրում 15 մլն դիտում է ունեցել:
Կադրերում երեւում է, թե ինչպես են մարդատար մեքենաները, ավտոբուսները եւ անգամ ոստիկանական մեքենաները սահում եւ շրջվում սառած ճանապարհին, իրար բախվում:
Արդյունքում պատահարն առնչվել է առնվազն 10 մեքենայի: Վթարից ոչ ոք չի լրջորեն տուժել:











