Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 11-ին, ժամը 8.30-ին, Երեւանի Օգանովի փողոցի թիվ 50/3 հասցեի մոտից բերման են ենթարկել 16-ամյա Ն. Մ.-ին, որը դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթում) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ն. Մ.-ն նաեւ փետրվարի 20-ից հետախուզվում էր ՌԴ Աստրախանի մարզի Աստրախան քաղաքի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:











