Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի հատվածում հայտնաբերել եւ բերման են ենթարկել երեւանցիներ Արմեն Ասատրյանին եւ Արմեն Գեւորգյանին:
Արմեն Գեւորգյանի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 49 հատ 500, 67 հատ 1000, 41 հատ 5000 ռուսական ռուբլու կեղծ թղթադրամներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:











