Դեկտեմբերի 2-ին ժամը 10-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է հնչել դանակահարության մասին. հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ՝ 4 կտրած-ծակած վերքերով, մեկը՝ լյարդի վնասումով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
Պարզվել է, որ դանակահարված տղամարդուն հիվանդանոց բերողը ստել է, թե նրան դանակահարել են Խանջյան փողոցում, դա տեղի է ունեցել Կորյունի փողոցում:
Իրավապահները պարզել են, որ դանակահարված տղամարդու եւ ոմն Սամսոնի միջեւ վիճաբանություն է եղել Կորյուն փողոցում, որը վերածվել է ձեռնամարտի: Այդ ընթացքում ոմն Սամսոնը դանակով մի քանի անգամ հարվածել է: Ավելի ուշ պարզ է դարձել, որ ոմն Սամսոնը Երեւանի բնակիչ 24-ամյա Սամսոն Ա.-ն է:
Նա դեպքից 4 օր անց ներկայացել է ոստիկանություն եւ կալանավորվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











