Lamborghini Avendator S սուպերքարի դեբյուտը կարող է կայանալ հաջորդ տարվա հունվարին Դեթրոյթի ավտոսալոնում։ Ընկերությունը հրապարակել է վիդեոթիզեր, որը չնայած ոչ մի հստակ պատկերացում չի տալիս պրեմիերայի մասին, գրում է Cars.ru–ն։
Տեսահոլովակում ցուցադրվում են բոլոր Lamborghini-երը՝ V12 շարժիչներով, տարբեր դիրքերով ու ամրակցման տեսակով՝ Miura-ից սկսած մինչեւ ժամանակակից մոդել։ Ավարտվում է տեսահոլովակը Lamborghini Avendator-ի կտրուկ շրջադարձով ու «Ի՞նչ է լինելու հետո» արտահայտությամբ։











