ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված Տիգրան Ուրիխանյանի կոմպլիմենտը այսօր` դեկտեմբերի 14-ին, զվարճացրեց պատգամավորներին:

«Երկրագնդի ամենաչքնաղ նախարար, հարգարժան օրիորդ Հովհաննիսյան»,- դիմեց Ուրիխանյանը, ինչից հետո դահլիճում բոլորը սկսեցին ծիծաղել:

Այս «կոմպլիմենտը» զվարճացրեց նաեւ Արփինե Հովհաննիսյանին:

«Վատ հարց եք տալու, նախաբանը փորձում եք լավը անել»,- ասաց նա ծիծաղելով: