Կապանում մայրը փորձել է կալանավայրում գտնվող որդու համար մարիխուանա ուղարկել` այն թաքցնելով բջջային հեռախոսի լիցքավորիչի մեջ:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` նոյեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել նույն քաղաքի բնակչուհի Վիկա Բաղդասարյանին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերել էին մարիխուանա: Վիկան ոստիկանությունում պատմել է, որ այն իրեն հանձնել է Սվետլանա Արզումանյանը` կալանավոր որդուն փոխանցելու համար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում:











