Պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառվելու են պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ եւ ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ներկայացնելով «Գնումների մասին» օրենքի նախագիծը:

«Այս ծախսերը պետք է եւս պետական գաղտնիք լինեն եւ ներառվեն պետական գնումների  ցանկում: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը եւ հասկացել, որ սա անվտանգության կարեւորագույն նորմ է»,- ասաց նա:

Վարդան Արամյանի խոսքով, առաջարկ է եղել նաեւ, որ նորմ նախատեսվի, որ եթե գնման գործընթացում մասնակից ընկերությունն ունենա տեխնիկական փոքր պարտավորություն բյուջեի նկատմամբ, ավտոմատ դուրս չմղվի գնման գործընթացից:: Նոր օրենքով առաջարկվում է նաեւ անգործության ժամկետ սահմանել 5 օր: