Euro NCAP եվրոպական կազմակերպությունն ամփոփել է 2016-ի քրաշ -թեստերի արդյունքները ու ընտրել երեք ամենաանվտանգ մոդելները։ Լավագույնն են ճանաչվել oyota Prius եւ Hyundai Ioniq հիբրիդները, նաեւ Volkswagen Tiguan կոմպակտ քրոսօվերը, հայտնում է Motor–ը։
Ընդամենը այս տարի Euro NCAP–ը փորձարկել է 18 նոր մարդատար մեքենա ու չորս մոդել, որոնք «ծանր քվադրոցիկլերի» շարքին են դասվում։ 2016-ին փորձարկումները նոր կանոններով են իրականացվել, որոնց համաձայն ամփոփիչ արձանագրությունում ներառում են հետիոտնի առաջ արագ արգելակման համակարգերի թեստերի արդյունքները։
Բացի դրանից Euro NCAP–ն այսպես կոչված «երկակի վարկանիշ» է ներմուծել, որը արտադրողներին թույլ է տալիս ներկայացնել մոդելների երկու տարբերակներ՝ բազային ու անվտանգության հասանելի համակարգերի ամբողջական համակարգով սարքավորված։
«Ամենամեծ ընտանեկան ավտոմեքենա» դասում հաղթել է նոր սերնդի Toyota Prius հիբրիդը։ Euro NCAP -ում նշել են, որ մոդելն արդեն բազային տարբերակում ունի փաթեթ, որը նախատեսում է ճակատային բախումների կանխում՝ հետիոտնին «ճանաչելու» հնարավորությամբ։
«Փոքր ընտանեկան ավտոմեքենա» դասում հաղթել է Hyundai Ioniq–ը։
Եվ վերջապես «ամենաանվտանգ փոքր ամենագնաց» տիտղոսը բաժին է հասել երկրորդ սերնդի Volkswagen Tiguan քրոսօվերին։ Մասնագետները նշել են նաեւ նոր Mercedes-Benz E-Class–ի «հոյակապ» արդյունքները։











