Երեւանի Սարյան փողոցում այս գիշեր բանկոմատ են պայթեցնել` գումար հափշտակելու համար:
NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նման ահազանգ է ստացել, այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
Ըստ Shamshyan.com-ի` Սարյան փողոցում գտնվող բանկոմատից պայթեցման եղանակով հափշտակել են մոտ 7.5 մլն դրամ: Այս գիշեր փորձել են հափշտակություն կատարել նաեւ «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի մասնաճյուղերից մեկի բանկոմատից:
Լուսանկարները՝ «Արմենպրես»-ի
.jpg)

![]()











