Քաղաքացիների մեծ մասը չի հավատում, որ օրերս Ազգային ժողովի ընդունած` պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը կզսպի պաշտոնյաների ախորժակը եւ կստիպի նրանց հրաժարվել ապօրինի կարողություն կուտակելու պրակտիկայից։ Մայրաքաղաքի փողոցներում NEWS.am-ի անցկացրած հարցման մասնակիցները հիմնականում կարծիք հայտնեցին, որ այս օրինագիծը միայն «ժողովրդի աչքին թոզ փչելու համար է»։

«Ուզում են ցույց տան, որ ինչ-որ բան են արել, բայց օրենքը չի գործի, որովհետև էդքան հարստացածները ո՞նց կարան իրանց հարստությունը վերադարձնեն»,- ասաց հարցվածներից մեկը:

Հարցվածները իրենք թերահավատությունը բացատրում էին հիմնականում նույն պատճառով՝ օրենք ընդունողներն իրենք էլ ապօրինի հարստացողներ են. «Իրանք իրանց դեմ ո՞նց կարան պայքարեն: Ապօրինի հարստացածները օրենք են ընդունել ապօրինի հարստացածների դե՞մ»։