Սիմֆերոպոլում ականատեսները նկարահանել են Գագարինի զբոսայգում սառած ջրամբարից շանը փրկելու գործողությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Շունը ջրամբարն է ընկել՝ չկարողանալով սառույցի վրայով անցնել ու ափ դուրս գալ: Նրան օգնության է հասել մի տղամարդ, որը հանել է հագուստն ու սառցակալած ջուրը մտել:
Տեսանյութը, հավանաբար, նկարահանվել է դեկտեմբերի 17-ին, երբ Սիմֆերոպոլում սառնամանիք էր: Ցերեկը ջերմաստիճանն այստեղ -5 է եղել:











