Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երկու երեխաներին խեղդամահ անելու մեջ կասկածվող եւ ինքնասպան եղած 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի մայրը եւս ինքնասպան է եղել կախվելու միջոցով: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից  հաղորդում է, որ այդպես էլ ոչ միայն կնոջ, այլ նաեւ ամուսնու եւ ոչ մի հարազատ չի այցելել դեպքի վայր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի եւ 110 հոդվածի առաջին կետի հատկանիշներով: Երեխաների դիակների զննությամբ նրանց պարանոցին հայտնաբերվել են կապտուկներ, ինչն էլ վկայում է, որ երեխաները խեղդամահ են արվել:

Կինը 4 տարի է, ինչ ամուսնալուծված էր, ծնունդով Շիրակի մարզից է, Սպիտակում վարձով էր բնակվում վերջին մեկ տարում: Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում աշխատում էր քիմիայի ուսուցչուհի: Բնակարանը, որտեղ կատարվել է ահասարսուռ դեպքը, բերված է եղել տոնական տեսքի:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի