Անչափահաս Թամարան ու ընկերները մեղադրվում են մայրաքաղաքում մի քանի օրում 50-ից ավելի գողություն եւ գողության փորձեր կատարելու մեջ:

Ըստ ոստիկանության լրաատվական ծառայության` միայն Էրեբունի թաղամասում երիտասարդները սուպերմարկետից գողացել են 100 հազար դրամ, տաք ըմպելիքներ պատրաստող սարքից` մետաղադրամներ, կրպակից` բջջային հեռախոսների սարքեր, մթերային խանութից` մթերային ապրանքներ, բանջարեղենի խանութից` 68 հազար դրամ, գեղեցկության սրահից` վարսահարդարման տեխնիկա եւ պլանշետներ:

Ոստիկանությունը հայտնաբերել է, որ գողությունները կատարել են 19-ամյա Անդրանիկը, անչափահասներ Թամարան եւ Էրիկը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում: