2011թ. խարդախության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված 42-ամյա Հակոբ Վարդապետյանը զնագահարել է տարբեր խանութներ, ներկայացել Հայաստանում գործող խոշոր ընկերության հաշվապահ եւ հայտնել, որ ցանկանում է  ապրանք գնել: Ապա list.am կայքով աշխատանք փնտրող աղջիկ է գտել եւ աշխատանք առաջարկել:

«Զանգեց մի տղամարդ, ասաց, որ ծրար ենք տալու, պետք է ապրանք բեռնեք եւ յուրաքանչյուր ծրարի դիմաց 10 հազար դրամ կվճարենք»,-պատմել է աղջիկը:

Ծրարի մեջ բանկով փոխանցման կեղծ կնիք է եղել, որը Վարդապետյանի պատվերով դեռեւս անհայտ մեկն է պատրաստել:

Աղջիկը պատմել է, որ հաջորդ օրը Հակոբ Վարդապետյանը կրկին զանգել է նրան, որից հետո իրեն ծրար են փոխանցել, ինքն էլ տարել է նշված հասցեով: Այնուհետեւ աղջիկը բեռնատարի վարորդի հետ 6 միլիոն դրա արժողությամբ երաժշտկական գործիքներ է տեղափոխել:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում: