Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի մարմինը տեղափոխող հատուկ չվերթը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Օդանավը դիմավորել են Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սգո երաժշտության հնչյունների ներքո նախարարները դեսպանի այրու հետ միասին մոտեցել են դագաղին՝ անցնելով պատվո պահակախմբի զինվորների երկկողմանի շարքերի կողքով։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում, ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հանցագործը մի քանի անգամ կրակել էր Կարլովի մեջքից, ստացված վիրավորումների հետեւանքով դեսպանը մահացել էր։ Ռուսաստանի ԱԳՆ-ն սպանությունը որակել էր ահաբեկչություն։