Volvo ընկերությունը դարձել է առաջին ավտոարտադրողը, որը մեքենայում Skype է տեղադրել՝ համացանցով տեքստային, ձայնային եւ տեսաձայնային կապի ծրագիր։ Շվեդական ընկերության մեքենայում ծրագիրը կունենա միայն զանգի հնարավորություն՝ կոնֆերենս կապի հնարավորությամբ, հայտնում է Motor–ը։
Skype կունենան միայն 90-րդ սերիայի մոդելները։ XC90 քրոսովերը, ինչպես նաեւ S90 սեդանը եւ V90 ունիվերսալ մեքենան։ Skype for Business տարբերակը լիովին ինտեգրվել է մուլտիմեդիա համակարգում։ Դրա համար նախատեսված է առանձին պատուհան։ Այն կառավարվում է ինչպես մուլտիմեդիայի, այնպես էլ ղեկի կոճակների թաչսքրինով։











