ԱՄՆ-ում մեծ ծառերի Calaveras քալիֆորնիական պուրակում գետնին է տապալվել մի հսկայական սեկվոյա, որը գրեթե հազար տարեկան էր։ 1880-ին դեպի այդ ծառը թունել էր կառուցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ծառն ընկել է ուժեղ փոթորկի ժամանակ։ Պարկի ծառայության օգնականի խոսքով, սեկվոյան վերջերս շատ էր չորացել, հազիվ էր կանգուն մնում, իսկ տերեւները միայն դրա մեկ ճյուղի վրա էին պահպանվել։

Ծառի տրամագիծը գրեթե 10 մետրի էր հասնում։ Թունելի կառուցումից հետո ծառն աստիճանաբար սկսել էր չորանալ։