Գողություն կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Երեւանի բնակիչներ 19-ամյա Անդրանիկ Սողոմոնյանին եւ անչափահասներ Էրիկին ու Թամարային: Սակայն, ոստիկանները կասկածներ են ունեցել, որ բացի երեքից, գողության այլ մասնակիցներ եւս եղել են: Ավելի ուշ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել «Խփո» մականունով 18-ամյա Ներսես Արշակյանը:
«Մոտ 4-5 ամսվա ընթաքում կատարել ենք գողություն խանութներից, կոֆեի ապարատներից, մոտավորապես 150 գողոթյուն»,-ոստիկանությունում ասել է Ներսես Արշակյանը:
Բոլոր բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվել:











