Չինաստանում հունվարի առաջին օրերին Հունշուեյ գետի վրա նոր տպավորիչ ատրակցիոն է բացվել՝ կամրջակներով զվարճանքների ջրային այգի: Այգու ընդհանուր մակերեսը կազմում է 54 հազար քառակուսի մետր, որի 50 կմ երկարությամբ բոլոր արահետներով զբոսնելու համար մոտ 10 ժամ կպահանջվի, հայտնում է Shanghaiist-ը:
Մի քանի օրում այգի է այցելել ավելի քան 60 հազար զբոսաշրջիկ: Նրանց են ներկայացվել զվարճանքի տարբեր գոտիներ, որոնցից ամենահագեցածը մանկական ջրային բլրակներով եւ վիթխարի ռտետինե բադիկով գոտին է:











