Nissan ընկերության հնդկական գրասենյակը ի պատիվ Հնդկաստանում Հանրապետության օրվա տոնակատարության ցամաքած լճի հատակին նկարել է երկրի ուրվապատկերը, որը աշխարհում մեծագույնն է համարվում: Ուրվագծերը կատարելու համար ավտոարտադրողն օգտագործել է GT-R սուպերքարը, հայտնում է Motor-ը:
Ռաջաստհան նահանգում իրականացված պատկերի երկարությունը կազմում է 3 կմ, իսկ լայնությունը՝ 2,8 կմ: «Նիսան»-ի իրականացրած գծի ընդհանուր երկարությունը, որը պատկերում է Հնդկաստանի սահմանները, կազմում է 14,7 կմ: Այն գրանցվել է Լիմկի ռեկորդների գրքի մասնագետների կողմից, որը Գինեսի ռեկորդների գրքի հնդկական նմանակն է:











