Արգենտիայի Կորդովա նահանգում շունը հորձանուտից փրկել է չորքոտանի ազգակցին, հայտնում է «Ռոսբալտ»–ը։
Երկու լաբրադոր շների տերը կենդանիներն փայտ էր նետել, սակայն այն պատահաբար ընկել էր գետը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է շունը նետվում ջուրը եւ որսում փայտը, բայց հանկարծ նրան սկսում է քշել հոսանքը։ Այդ պահին երկրորդ լաբրադորը նրան օգնության է հասնում եւ ատամներով բռնելով փայտից՝ քաշում ընկերոջը դուրս։











