ԱՄՆ Քարնեգի–Մելոնի համալսարանի մի խումբ ուսանողներ ոսկե ձկնիկի համար ռոբոտացված ակվարիում են ստեղծել։ Նախագիծը ներկայացվել է ուսանողական մրցույթի ժամանակ, որը կազմակերպվել էր Քարնեգի–Մելոնի համալսարանում։

Ուսանողներից մեկի խոսքով՝ ռոբոտի արագությունն ու ուղղությունը որոշվում է ակվարիումի կենտրոնի նկատմամբ ձկան դիրքով։ Գյուտարարները խոստովանում են, որ հիմա ռոբոտը իդեալական վիճակում չէ, եւ պլանավորում են կատարելագործել այն, փոխանցում է «Ռոսբալտը»։