Վերջերս Նոր Օռլեանում կայացած Ինտեգրացիոն եւ համեմատական կենսաբանության միության ամենամյա համաժողովում Ցինցինատիի համալսարանի գիտնականները զեկույց են ներկայացրել, որով հայտնել են, որ իրենց հաջողվել է գունավոր տեսողությամբ սարդեր հայտնաբերել, փոխանցում է Planet-today-ը: 

Հետազոտական խմբի ղեկավար Նեյթան Մորհաուսը հայտնել է, որ իրենց ուշադրությունն են գրավել հյուսիսամերիկյան Habronattus տեսակի եւ Ավստրալիայում ապրող նրանց հեռավոր ցեղակից Maratus-ի ընտանիքի  ցատկող սարդի որձերի վառ երանգները: Միկրոսպեկտրաչափերի միջոցով գիտնականներին հաջողվել է հետազոտել այս սարդերի տեսողությունը: Արդյունքում պարզվել է, որ Habronattus-ները ընդունակ են տարբերակել գույները, այդ թվում՝ նաեւ կարմիրը:

Մորհաուսը տեղեկացրել է, որ սարդերի այս տեսակը լուսաֆիլտր է ձեռք բերել, որը փոխում է ալիքի երկարությունը, որոնք ռեցեպտորները գրանցում են կարմիր մարզի ուղղությամբ:

Մասնագետները հայտնել են, որ գույների  տարբերակումը թույլ է տալիս միջատներին ավելի լավ տարբերակել, որոնք հաճախ վառ գունավորում ունեն եւ կարող են թունավոր լինել: