Թուրքիայում Չանաքքալեի Այվաջըքի շրջանում փետրվարի 7-ի վաղ առավոտյան 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Թուրքական CNNturk-ի թղթակիցը փետրվարի 6-ի երկրաշարժից հետո վթարային տների բնակիչների համար պատրաստած վրանային ավանում ուղիղ եթերում հարցազրույց է վարել մի կնոջ հետ, որի ժամանակ կրկին երկրաշարժ է գրանցվել։ Հարցազրույց տվող տարեց կինը սկսել է արտասվել, իսկ լրագրողը փորձել է հանգստացնել կնոջն ու շուիրջը գտնվողներին։
Պարզվել է, որ երկրաշարժը եղել է 5,2 մագնիտուդով եւ զգացվել է հարեւան նահանգներում։ Կրկին Այվաջըքում որոշ տներ են վնասվել։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան եւս 5,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Այվաջըքում, որի ժամանակ տներ էին վնասվել եւ մի քանի հոգի թեթեւ վնասվածքներ էին ստացել։











