ԱՄՆ Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները նկարահանել են հունվարի վերջին ծնված Ֆիոնա գետաձիու առաջին քայլերը։
Կենդանաբանական այգու պաշտոնական էջում ասվում է, որ Ֆիոնան ծնվել է ժամկետից 6 շաբաթ շուտ, ուստի հատուկ խնամքի կարիք է զգում։ Անասնաբույժները շուրջօրյա հսկողություն են իրականացնում։
Ֆիոնան բազմաթիվ պրոցեդուրաներ է անցնում։ Օրինակ՝ նորմալ շնչառություն ապահովելու համար աշխատակիցները նրան պառկեցնում են իրենց կրծքերին։











