Jaguar Land Rover ընկերությունը երկու րոպե տեւողությամբ անիմացիոն հոլովակ է ներկայացրել՝ նվիրված ընկերության պատմության մեջ առանցքային ավտոմեքենային՝ Range Rover-ին:
Range Rover-ի պատմությունը սկսվում է Velar անվանումով 26 մոդելներից: Այնուհետեւ հոլովակում ներկայացվում է երկդռնանի Range Rover Classic-ը՝ առաջին սերիական մոդելը, եւ ամենագնացի բոլոր սերունդներն ու տարբերակները՝ մինչեւ 550 ձիաուժ հզորությամբ SVAutobiography Dynamic նորույթը:











