Երեւանում, այսօր՝ փետրվարի 21-ին, «Հենարան» մամուլի ակումբում տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Զուրաբյանի ասուլիսը:
Լրագրողների հետ հանդիպման թեման է նախընտրական գործընթացներ. դաշինքներ. կուսակցություններ. ներքաղաքական զարգացումներ:
Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցելու ՀՀՇ որոշումից հետո ԱԺ պատգամավոր, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ հեռանում է ՀՀՇ-ից եւ չի մասնակցելու ընտրություններին: Նա հայտարարել է, որ դաշինքները պետք է գաղափարական ընդհանրություններ ունենան:











