Մոսկովյան շրջանի ոստիկանները ձերբակալել են «չկայացած» գողին, որն անհաջող ավազակային հարձակում էր իրականացրել խանութի վրա։ Սուպերմարկետի անվախ վաճառողուհին չարագործին հանել է փողոց, բռնելով նրա ձեռքից։ Կնոջը չի վախեցրել նույնիսկ հանցագործի ատրճանակը, փոխանցում է Newsru–ն։

Կողոպուտի փորձի համար ձերբակալվածը 38-ամյա անօթեւան տղամարդ է։Նրան կալանավորել են։ Տղամարդուն սպառնում է 10 տարվա ազատազրկում, հայտնում է ՆԳՆ քաղաքային վարչության պաշտոնական կայքը։

Տեսագրությունում երեւոււմ է, որ հանցագործը մոտեցել է դրամարկղին ու ատրճանակը ուղղել գանձապահին, որը սպասարկում էր գնորդին։ Ըստ երեւույթին գողն այնքան խղճուկ տեսք ուներ, որ ոչ խանութի աշխատողը , ոչ էլ գնորդը նրա վրա շատ ուշադրություն չեն դարձրել։ Կինը շարունակել է սպասարկել գնորդին, իսկ գնորդն էլ՝ գնումները փաթեթների մեջ դնել։ Անձնակազմը չի սպասել մինչեւ ոստիկանության ժամանելը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ատրճանակով մարդուն մոտենում խանութի վաճառողուհիներից մեկը։ Նա պարզապես բռնում է գողի ձեռքից ու նրան փողոց վռնդում։ Իսկ երբ գողն արդեն խանութից դուրս էր եկել, գանձապահունին ուշքի է եկել ու սեղմել տագնապի կոճակը։