ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի հարավում թեթեւ ինքնաթիռի կործանման զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հաղորդում է  Accosiated Press–ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ զոհի եւ հինգ վիրավորի մասին։

Գործակալության տվյալներով՝ տեղի իշխանությունները հաստատում են չորս մարդու զոհվելու մասին տեղելությունը, եւս երկու մարդ վիրավորվել է։ Ներկա պահին հայտնի չէ՝ արդյոք զոհերը ուղեւորատար ինքնաթիռի զոհեր են, թե կործանման պահին նրանք գտնվել են փլուզված տներում։

Cessna 310 ինքնաթիռը երկու տան վրա է ընկել՝ Ռիվերսայդ քաղաքի օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց։ Դեպքի վայրում հրդեհ  է առաջացել, վնասվել է նաեւ հարեւան տներից մեկը։