Իտալիայի Սիցիլիայի կղզում սկսվել է Էտնա հրաբխի հարավաերեւլյան խառնարանից լավայի ժայթքումը, հաղորդում է Ruptly–ին։
Փորձագետների կարծիքով՝ ոչ մեծ պայթյուններով ու հրաբխածին ռումբերով ուղեկցվող ներկայիս ժայթքումը սպառնալիք չի ներկայացնում։ Էտնայի լանջերին գտնվող միջազգային Ֆոնտանարոսի օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով։
Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է, դրա բարձրությունը ծովի մակարդակից ավելի քան 3.3 հազար մետր է։











